|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վճռաբեկ դատարան է ներկայացվել Մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:
«Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին»,- գրել է Խաչատրյանը:
Ալեքսանդր Արզումանյանը 2017 թվականից անցել է դիվանագիտական ծառայության եւ Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Շվեդիայի Թագավորությունում, Իսլանդիայի Հանրապետությունում, Ֆինլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է: