|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բաքվում անցկացված երիտասարդական համաժողովի ժամանակ Ալիևը խոսել է Շուշիի մասին, ասելով. «Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե այն հայկական քաղաք էր, ինչո՞ւ է այսպիսի ողբալի վիճակում: Ինչո՞ւ են ցամաքեցրել բոլոր աղբյուրները և այլն»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հետևելով ալիևյան տրամաբանությանը, նույն կերպ կարելի է ասել` եթե Բաքուն ադրբեջանական քաղաք է, ապա ինչու՞ են նրա քաղաքացիներից շատերն ապրում այսպիսի ողբալի վիճակում:
Հ.Գ. մի հարց էլ Նիկոլին պետք է տրվի. արդյոք ի՞նքն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ»։