կարևոր
18949 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-28 21:41
Աշխարհ Տնտեսական

Մինչեւ ապրիլ՝ անմաքս օնլայն առեւտուր 

Մինչեւ ապրիլ՝ անմաքս օնլայն առեւտուր 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մինչեւ հաջորդ տարվա ապրիլ երկարաձգել է 1000 եվրո ավելացված սահմանաչափով օնլայն անմաքս առեւտրի իրականացման ժամկետն՝ այն ապրանքների համար, որոնք գնվել են արտասահմանյան երկրներից կամ արտասահմանյան վաճառքի հարթակներից, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Բելառուսն էլ մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է ցամաքային տրանսպորտով կամ «ոտքով» ապրանքների ներկրմանը, ինչպես նաեւ այն ապրանքներին, որոնք ուղարկվում են միջազգային փոստի միջոցով, այսինքն՝ հասցեատիրոջը հասնում են բացառապես օդային տրանսպորտի փոխադրմամբ։ Այսպիսով, ԵԱՏՄ ներսում քաղաքացիները կարող են 1000 եվրոյի չափով, 31 կգ ընդհանուր քաշով ապրանքներ ներկրել արտասահմանից առանց մաքս վճարելու։ Եթե ներկրումն իրականացվում է օդային եղանակով, ապա անձնական օգտագործման համար նախատեսված ներկրվող ապրանքի արժեքի սահմանաչափը կազմում է մինչեւ 10 հազար եվրոն, իսկ քաշը՝ 50 կգ։