կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-20 17:35
Հասարակություն

Մինչև մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում Ընտանեկան դրամագլխից 25000 դրամ կփոխանցվի հունվարից մինչև ապրիլ ամիսների համար

Մինչև մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում Ընտանեկան դրամագլխից 25000 դրամ կփոխանցվի  հունվարից մինչև ապրիլ ամիսների համար

Ինչպես արդեն հայտնի է ՀՀ կառավարության 06.03.2018թ. նիստում ընդունվել է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո ընտանեկան դրամագլխից ամսական բանկային փոխանցումներ կատարելը նաև 2018թ. շարունակելու մասին որոշումը: Հիշեցնում ենք, եթե լրացել է երեխայի մեկ տարին, ապա մինչև 2018թ. մայիսի 1-ը բանկ դիմելու դեպքում ամսական մինչև 25000 դրամ կարող է փոխանցվել հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար:

Ընտանեկան դրամագլխից այլ բանկային հաշիվ ամսական փոխանցումներ կատարելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը դիմում է այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության հաշիվը՝ ներկայացնելով իր անձը հաստատող փաստաթուղթը և համապատասխան դիմում: Ուշադրություն՝ ծնողն այսուհետ կարող է մեկ դիմումով հանձնարարական տալ բանկին պարբերական փոխանցումներ կատարել նաև դիմելու ամսվան հաջորդող մնացած ամիսների համար մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին