Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-ռուսական տարածաշրջանային 3-րդ համաժողովին, կարծիք հայտնեց, որ դա բացառիկ հնարավորություն է, որովհետեւ ՌԴ բազմաթիվ սուբյեկտներ, արտադրողներ են այստեղ ներկայացված, ու նրանց հետ առանձին-առանձին կապեր հաստատելու համար տարիներ կպահանջվեին: ԱԺ փոխխոսնակը նշեց, որ այդպիսի ցուցահանդեսների եւ բիզնես-ֆորումների ճանապարհով հնարավոր է մեկտեղել, հավաքել բոլորին եւ լավագույնս կազմակերպել կապերի հաստատման աշխատանքը:
«Այստեղ շատ լուրջ ծանոթության, ճանաչողական բնույթի աշխատանքներ են կատարվում, նաեւ ներկայացվում են ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում եւ առաջարկվում են ՌԴ շուկաներին: Այստեղ նաեւ ներկայացված են հսկայական քանակությամբ ապրանքատեսակներ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանում` ինչպես սպառման, այնպես էլ հումքային եւ կոմպլեկտավորող մասեր, որոնք մեր արդյունաբերության մեջ, արտադրական ճյուղերում կարող են օգտագործվել»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նրա կարծիքով' ՄՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացների իրական բովանդակությունը մենք կարող ենք ունենալ միայն այն դեպքում, երբ տնտեսական կապերն իրականում հաստատուն եւ բովանդակային կլինեն: Իսկ հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումների պես միջոցառումները եւ այն ինտեգրացիոն գործընթացները, որոնք այսօր նախաձեռնվում են ՀՀ քաղաքական ղեկավարության կողմից, հանգեցնում են նրան, որ մեր ապրանքատեսակները կարողանան իրենց արժանի տեղը զբաղեցնել ռուսական շուկայում, եւ ռուսական շուկաներն առանց մաքսերի, լրացուցիչ մաքսային ձեւակերպումների, ֆինանսական, կազմակերպչական, թղթարարական ու բյուրոկրատական ծանրաբեռնվածության հասանելի լինեն հայ գործարարներին:
«Սա էական թեթեւացում է, ինչպես ասացի, մաքսային տարիֆների իմաստով, քանի որ ֆինանսական կողմն այստեղ բավական լուրջ մաս է կազմում, նաեւ ժամանակածախսի, աշխատանքային ռեսուրսի ծախսի, բյուրոկրատական դժվարությունները հաղթահարելու դժվարություններն են դուրս գալիս, եւ բացվում է անմաքս, ուղիղ ճանապարհ դեպի ռուսական շուկա: Այս ճանապարհը մենք բռնել ենք' ինտեգրացիոն գործընթացներին միանալով, եւ նման ֆորումներով ու ցուցահանդեսներով կարողանում ենք ապահովել, որ ինտեգրացիոն գործընթացները լցվեն տնտեսական բովանդակությամբ»,- տեսակետ հայտնեց Հերմինե Նաղդալյանը: