Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմինների այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին: Կառավարությունը որոշում է հաստատել անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը համաձայն հավելվածի:
Սույն կարգի կարգավորման առարկա են անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
Սահմանված կարգով անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը վարում է անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառումը և յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, վերադաս մաքսային մարմնի կողմից հաստատված ձևով հաշվետվություն է ներկայացնում այն մաքսային մարմին, որի գործունեության տարածքում գտնվում է անմաքս առևտրի խանութը:
Հաշվետվության մեջ ներառվում են անմաքս առևտրի խանութ մուտքագրված և անմաքս առևտրի խանութում իրացված ապրանքների, ինչպես նաև անմաքս առևտրի խանութ մուտքագրված այն ապրանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց նկատմամբ կիրառված «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգը փոխարինվել է այլ մաքսային ընթացակարգով:
Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ թղթային եղանակով (պարտադիր կցելով նաև հաշվետվության էլեկտրոնային ֆայլը)՝ Կազմակերպչի տնօրենի կամ նրա լիազորած անձի ստորագրությամբ: