Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախագահը ստորագրել է որոշում, որով լուծարվում է Արցախը որպես հանրապետություն, շատ մարդկանց համար այդ հարցը փակված է համարվում, ասեմ, որ ինձ համար հարցը փակված չէ եւ չի էլ կարող լինել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Կա մի ընդհանուր ճշմարտություն կա, որ այն, ինչ կատարվում է ինչ-որ մի իշխանության ժամանակ, դա այդ իշխանության պատասխանատվությունն է։ Այս փաստն ավելի հիմնավորվում է, երբ արդեն տեսնում ու հիշում ես այն ակնհայտ սխալները, որոնք արվել են այս իշխանության կողմից։ Այս մեծ ողբերգությունը, որ եկավ այս ժողովրդի գլխին, ունի մեկ պատասխանատու, մեկ մեղավոր, դա Նիկոլ Փաշինյանն ու նրա փոքր խումբն է։ Նրանց սխալների արդյունքում մեր ժողվրդի գլխին բերեցին այդ մեծ ողբերգությունը։ Դեռ վերքը թարմ է, սրա ցավերը մենք ժամանակի ընթացքում ենք հասկանալու, մենք այս ողբերգության խորությունը հետո ենք հասկանալու»,- նշեց Օսկանյանը։
Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հմուտ ղեկավար, երկիրն այսօր այս վիճակի մեջ չէր լինի․
«2018-ից սկսած նրա շարունակական սխալները բերեցին մեծ պատերազմի, եթե նա այդ օրերին չսխալվեր, հավատացեք այսօր մենք կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիոն, Հադրութով եւ մնացած մասերով։ Եթե նա նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարությունից հետո մնար հավատարիմ այդ հայտարարության էությանը, կոնտեքստին, չշեղվեր, խաղեր չտար, տարբեր տեղեր խոստումներ չտար, հավատացեք, այսօր մենք կունենայինք Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով։ Եթե նա Պրահայում չաներ իր հաջորդ հերթական սխալը, չճանաչեր Արցախն Ադրբեջանի կազմում, այսօր մենք կունենայինք Ղարաբաղը։ Մենք կունենայինք աջակիցներ, պատերազմից հետո Ֆրանսիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ն ասացին, որ անընդունելի է ռազմական ճանապարհով հարցի լուծումը, այս հարցը փակված չէ, կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի։ Փաշինյանը չլսեց ու գնաց այլ ուղղությամբ»։
Վարդան Օսկանյանը շեշտեց, որ Փաշինյանն իր սխալներով դեմ է գնացել պատմական օրինաչափություններին․
«Լեռնային Ղարաբաղի հարցում պատմական օրինաչափությունները մեր օգտին էին։ Հաճախ եմ լսում այն տեսակետը, որ 30 տարի մեզ ասել են, որ չի կարող Արցախն Ադրբեջանի կազմում չլինել։ Ես հիմա ձեռնոց եմ նետում այդ մարդկանց․ եթե այդ մարդիկ, որեւէ մեկը 1998 թվականից նույնիսկ մինչեւ 2020 թվականը ինձ ցույց կտա որեւէ լուրջ երկրի ղեկավարի մի հայտարարություն, որն ասում է՝ Արցախը Ադրբեջանի մաս է, կամ Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ես ներողություն կխնդրեմ ձեր բոլորից: Չկա այդպիսի բան»։
Պատմական օրինաչափությունները մեր օգտին էին: Մադրիդյան փաստաթուղթը վկա, որտեղ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը միանշանակորեն ասացին, թե մենք հարցի լուծումը տեսնում ենք այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ճակատագիր հանրաքվեի միջոցով պետք է որոշի: Պատմական օրինաչափությունը դա է եղել: Փաշինյանը ոչ թե իր սխալներով մեզ համար վնասակար պատմական օրինաչափությանը նպաստել է, ճիշտ հակառակը. Փաշինյանը այնպիսի մեծ սխալներ է արել, որ մեզ համար Արցախի հարցում այդ պատմական օրինաչափությունը գլխիվայր շրջել է եւ մենք այսօր հայտնվել ենք այս վիճակում»։
«Հայաստանի ղեկավար լինելը, Նիկո՛լ Փաշինյան, քո «հագով չէ», դու չես կարողանում դա անել։ Քո մնալով այս ժողովուրդը խեղդամահ է լինում, թող, գնա՝ շնչի այս ժողովուրդը։ Գիտեմ՝ չես գնա։ Եթե մնում ես, գոնե, այս հարցերին տեր կանգնիր, սթափվի՛ր մի քիչ», - դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է ԱԳ նախկին նախարարը։