Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես որևէ ջանք չեմ գործադրել այս պաշտոնում նշանակվելու համար, որևէ մեկի հեռացմամբ շահագրգռված չեմ եղել»,- ըստ Yerkir.am-ի՝ խոսելով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու մասին ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Առաջին բանը, որ կանի Սաֆարյանը՝ Հանրային խորհիդի մասին օրենքի փոփոխություն կատարելն է:
Նա չհերքեց՝ վարչապետի հետ նախնական զրույց այդ մասին ունեցել են, ինքն էլ չի մերժել Նիկոլ Փաշինյանի առաջարկը:
Կառավարության ղեկավարը նիստի ժամանակ հասկացրեց, թե հավատում է Հանրային խորհրդի արդյունավետ աշխատանքին, բայց միայն իրեն հավատարիմ մարդկանց առկայությամբ:
Հանրային խորհրդում, պարզվում է, խաղի կանոնների հստակեցման խնդիր կա․ Սաֆարյանն ընդգծեց, որ այն խորհրդատվական, այլ ոչ թե քաղաքական մարմին է․ «Ով կմնա՝ բարով մնա, ով գնա բարով գնա: Հանրային խորհրդի քաղաքական խաղերի մասնակից անդամներին մեկ բան կասեմ՝ կա՛մ ես այստեղ պետք է անելիք չունենամ, կա՛մ Հանրային խորհրդի տվյալ անդամները»: Սա հստակ մեսիջ էր խորհրդի բոլոր անդամներին նորանշանակ նախագահի կողմից։
Եվ քանի որ Սաֆարյանն արդեն այդտեղ է, Հանրային խորհրդի որոշ անդամներ, թերևս, մտածելու բան ունեն:
«Հանրային խորհրդի հետ հակասությունները գագաթնակետին են հասել Վազգեն Մանուկյանի վերջին նիստի ելույթից հետո: Իմ և իր պատկերացումները Հանրային խորհրդի վերաբերյալ տարբեր էին»,-նշել է Սաֆարյանը:
Թեպետ Սաֆարյանը կարծում է՝ միակ, մինուճար մարդու համբավ չունի, ասել է թե՝ անփոխարինելի չէ, բայց և հավաստիացրել է՝ ջանք չի խնայելու պաշտպանելու հեղափոխությունը․ այսպես տալով հավատարմության երդում:
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Ստյոպ Սաֆարյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ։