կարևոր
8017 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-26 19:12
Արցախ Հասարակություն

Մարդիկ հյուծված են ու մրսած, արդեն 2 մահ կա և 1 մահամերձ մարդ. լիսագորցիներին թույլ չեն տալիս դուրս գալ գյուղից

Մարդիկ հյուծված են ու մրսած, արդեն 2 մահ կա և 1 մահամերձ մարդ. լիսագորցիներին թույլ չեն տալիս դուրս գալ գյուղից

Ֆեյսբուքյան օգտատոր Լյուդմիլա Մանուկյանն իր էջում ահազանգել է, որ Լիսագորի բնակիչներին արհեստականորեն պահում են ճանապարհին ու թույլ չեն տալիս դուրս գալ գյուղից։

Նա մասնավորապես գրել է.

«Տարածենք մինչեւ աղմուկ բարձրանա, ցեղասպանությունը շարունակվում է...

Շտապ է.

Մարդիկ մնացել են Լեսագոռի ճանապարհին, արհեստականորեն պահում են ու ձգձգում դուրս գալը։

Չկա վառելիք:

Չ️կա ուտելիք:

Չ️կա ջուր:

Մարդիկ հյուծված են, մրսած ու սոված։

Արդեն կա 2 մահ և մի մահամերձ մարդ։

Հ.Գ. Ինֆորմացիան 100000%%% ճիշտ է, իմ հարազատի հետ եմ խոսել, ով կանգնած է հերթի մեջ»,- գրել է նա։