|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մշակույթի հայկական ֆոնդի ղեկավար, գեղանկարիչ Արևշատ Ավագյանը երկար տարիներ մշակութային գործունեություն է ծավալել, սակայն հուսահատվում է, երբ տեսնում է, որ տարիներն անցնում են, իսկ մշակույթն անկում է ապրում:
«Տեսնելով մշակութային կյանքում տիրող իրավիճակը` սկսում եմ հուսահատվել, կյանքս և այն հույսն էլ, որ մի օր մշակույթը արժանվույն ձևով ուշադրության կենտրոնում կլինի, անցնում են. մշակույթը կամաց-կամաց մահամերձ է դառնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` հավելելով, որ իրենց ծավալած մշակութային գործունեության դիմաց այսօր իշխանությունների կողմից արժանանում են վատ վերաբերմունքի:
«Երկրում տիրող ապօրինություների պատճառով Մշակույթի հայկական ֆոնդին զրկել են իր տարածքների մեծ մասից: Կարծում եմ, որ իշխանությունները չեն ցանկանում, որ այն գործի, սակայն ֆոնդը իր բարեկամների շնորհիվ գործում է, և ամեն երեքշաբթի մշակութասեր հասարակության հետ հանդիպումներ ունենում»,- ասաց Ա. Ավագյանը:
Իսկ լրագրող, բանաստեղծ Հակոբ Սրապյանը նշեց, որ մտավորականը պետության, իշխանությունների թշնամին չէ, այլ մարդ, ով մտածում է երկրի զարգացման մասին: