|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ինչպես ավելի վաղ գրել էր Yerkir.am-ը, այսօր, չնայած հորդառատ անձրեւին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատվո պահակ կանգնած աշակերտները չէին շարժվում եւ շարունակում էին իրենց հերթապահությունը, իսկ ուսուցիչը հորդորում էր չդժգոհել:
Կարծես հենց Yerkir.am-ի անդրադարձին էլ արձագանքում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում:
«Ծիծեռնակաբերդի պատվո պահակի առաջին իսկ օրվանից որոշ անիմաստ և ապազգային քննադատություն հնչեց, իսկ ոմանք էլ սպասում էին մեկ այլ առիթի նորից հարձակվելու համար: Ու ահա եկավ այդ օրը, և երեխեքը մնացին անձրևի տակ: Անշուշտ, կարելի էր պատսպարվել անձրևից, սակայն աշակերտները գերադասեցին շարունակել նախնիների հիշատակի ոգեկոչումը: Ակցիային մասնակցող դպրոցներին կզգուշացնենք, որ եղանակային պայմաններից կախված կարող են ընդհատել միջոցառումը: Երեխեք ջան, կեցցեք, հուսամ չեք հիվանդանա, և որոշ մարդկանց «հոգատար» աչքը ձեզ չի կպնի: Առողջություն եմ մաղթում և շնորհակալ եմ: Իսկ հաջորդ շաբաթ հրավիրում եմ ձեզ միասին թեյելու»: