կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-22 21:09
Տարածաշրջան

Նախարարի, ԲՈԿ նախագահի, փոխնախարարների հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանության ներսում կան լուրջ խնդիրներ, տարբեր մարդիկ կսկսեն դուրս գալ ընդհանուր տանիքի տակից. Արթուր Խաչատրյան

Նախարարի, ԲՈԿ նախագահի, փոխնախարարների հրաժարականները ցույց են տալիս, որ իշխանության ներսում կան լուրջ խնդիրներ, տարբեր մարդիկ կսկսեն դուրս գալ ընդհանուր տանիքի տակից. Արթուր Խաչատրյան

Ամբողջ հանրապետությունը հարցնում է, թե ի՞նչ է անում կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որովհետև փետրվարի վերջերից սկսած կառավարոթյան գործողությունները կատարելապես անտրամաբանական են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին՝ ի՞նչ է անում կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար և վարակակիրների թվի աճին զուգահեռ ինչո՞ւ են սահմանափակումները նվազեցվում:

Խաչատրյանը նշեց՝ երբ առաջին վարակակիրը բացահայտվեց ու մարդկանց մեկուսացրին 5 աստղանի հյուրանոցում, ասում էին՝ ամբողջ աշխարհն է զարմացած, մեր օրինակն են բերում: «Դա մարտի 1-ին էր և այդ օրն էլ վարչապետը ծաղկեպսակ դնելուց հետո գնաց Ծաղկաձոր․ ցույց էր տալիս, որ անվտանգ է: Ուղերձը հասարակությանն այն էր, որ անվտանգ է, ոչ մի վտանգավոր բան չկա կորոնավիրուսի մեջ: Հետո եղան հայտարարություններ, թե դա ընդամենը մի սովորական գիրպ է, թեյ խմեք, դիմակների ծակոտկենությունն ավելի մեծ է, քան վիրուսի չափը: Այն կնոջն էլ, որ Իտալիայից եկավ ու գնաց նշանդրեք, վարակեց մարդկանց, չի կարելի մեղադրել, որովհետև նրան ասել էին, որ դա ընդամենը գրիպ է, և ո՞վ գրիպի դեպքում չի գնում իր տղայի նշանդրեքին:  Ուղերձը, որ գնացել էր, սխալ էր, ջինը շշից դուրս էր եկել և մարդկանց մտքի մեջ մեխել էր, որ դա մի փոքր բան է»,- հայտարարեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի վերջին ուղիղ եթերն էլ նույն ուղերձն էր պարունակում․ եթե դուք ինչ-որ բան այն չանեք, մայիսի վերջին կլինի 10 հազար հիվանդ, հունիսի 12-ին 20 հազար և այլն. «Հիմա փոխանակ կառավարությունն իրավիճակի բարդացմանը զուգընթաց սանձերը ձգի, մի բան էլ սահմանափակումները վերացնում է, պատասխանատվությունը դնում է քաղաքացիների վրա: Այն ժամանակ, երբ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ սա համավարակ է, Հայաստանում դեռ հանրահավաքներ էր անցկացվում, մարդիկ դա հիշում են: Արտակարգ դրություն սահմանեցին, տեղաշարժը սահմանափակեցին, բայց ո՞վ դրան հետևեց, ոչ ոք»,-շեշտեց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: