կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-08 20:45
Իրավական

ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս դուրս գալ երկրից

ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը, սակայն թույլ չի տալիս դուրս գալ երկրից

Հատուկ քննչական ծառայությունը մասնակիորեն բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու հետ կապված: Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Ավելի ուշ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ «ՀՔԾ-ն մի ապօրինությունը վերացնելով, կատարել է մեկ այլ ապօրինություն Սույն թվականի հունվարի 8-ին ՀՔԾ-ն վերջապես գրավոր պատասխանել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի դիմումին և վերադարձրել է Մայրապետյանի անձնագիրը, չնայած նրան, որ տոներից առաջ ՀՔԾ քննիչը բանավոր մերժել էր այդ նույն դիմումը: Ակնհայտ է, որ ՀՔԾ-ն այս քայլն արել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի Սամվել Մայրապետյանի գործով ՀՀ կառավարությանը հարցեր առաջադրելու արդյունքում: Զավեշտալի է, սակայն, այն հանգամանքը, որ վերադարձնելով Մայրապետյանի անձնագիրը, նույն պատասխանի մեջ ՀՔԾ-ն գրավոր առարկել է, որ Սամվել Մայրապետյանը ՀՀ-ից մեկնի, ավելին՝ պատասխանում ասված է, որ Մայրապետյանի Հայաստանից դուրս գալու ցանկացած փորձ կդիտարկվի որպես քննությունից թաքնվելու գործողություն․․․Լիահույս ենք, որ այս հարցը ևս կստանա իր արդարացի լուծումը և Սամվել Մայրապետյանին վերջապես հնարավորություն կընձեռվի բուժում ստանալ Գերմանիայի այն նույն կլինիկայում, որտեղ արդեն մեկ անգամ փրկել են նրա կյանքը:»։

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը): Դեկտեմբերի 27-ին Սամվել Մայրապետյանը 30 միլիոն դրամ  գրավով ազատ էր արձակվել: