կարևոր
4690 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-23 14:29
Քաղաքական

Թուրքիայի ուղերձը հստակ է՝ Արցախի հարցը «փակեցինք», հիմա կանցնենք հաջորդին. ադրբեջանագետ

Թուրքիայի ուղերձը հստակ է՝ Արցախի հարցը «փակեցինք», հիմա կանցնենք հաջորդին. ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանը ստորագրեց հրադադարի մասին համաձայնագիրը։ Ստորագրված պայմանագիրը կա, և նրանք պետք է կատարեն դրա պայմանները։ Արյուն է թափվել, զոհվել են զինծառայողներ, կան վիրավորներ, ինչի շնորհիվ էլ կնքվել է այդ պայմանագիրը։ Հիմա ընդունված է ասել ՝ «Ես կապ չունեմ, պարոն, ես Զանգեզուրի միջանցքը չեմ բացի»։ Այստեղ էլ ահաբեկիչները խանգարում են տարածաշրջանի բնակիչներին մտնել տնտեսական գոտի...»,–սա ասել է Թուրքիայի ՊՆ նախարարը թուրքական «Միլլեթ» թերթին տված հարցազրույցում:

Արցախում տեղի ունեցած վերջին ողբերգական դեպքերից հետո Թուրքիան շարունակաբար, սիստեմատիկ կերպով շեշտում է, որ հաջորդը «Զանգեզուրի միջանցքն» է բացվելու, դա ասվում է ՄԱԿ–ի ԱԽ նիստի ժամանակ Էրդողանի կողմից, ԼՂ հարցով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ Թուրքիայի ներկայացուցչի կողմից, նաև ՊՆ նախարարի կողմից:

Ուղերձը հստակ է՝ Արցախի հարցը «փակեցինք», հիմա կանցնենք հաջորդին: Հատուկ դա ասում են նաև միջազգային հարթակներում, որ հետո, երբ դատապարտելու ժամանակ գա, ասեն՝ մենք ձեզ զգուշացրել էինք:

Շատ արագ Փաշինյանի կվերածվի «ահաբեկչի», ով չի կատարում խոստումը: Նույն սցենարը, նույն դերակատարները՝ մենք ու մեր պետությունն էլ գլխավոր զոհի դերում: Հետո Փաշինյանը ելույթ կունենա ու կասի՝ տեսաք, ես ուզեցի պայքարել, ես չէի տալիս, բայց չթողեցին, լավ չկռվեցին, հանձնեցին, դուք եք մեղավոր... հինգերորդ շարասյուն, նախկիններ, Նժդեհն էր մեղավոր, որ ժամանակին հանձներ, իմ գրպանը չէին գցի ու այլ անհեթեթ բաներ:

Կարճ ասած՝ այս կործանարար շղթան կանգնեցնել է պետք, ու դա անողը մենք ենք բացառապես՝ առանց արտաքին ակտորների: