կարևոր
328 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-30 20:40
Հասարակություն

Իրենք արդեն պարտվել են, Հովհաննավանքը սրբագործվելուց հետո մենք կանցնենք հոգևոր մեր ծառայությանը․ Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Իրենք արդեն պարտվել են, Հովհաննավանքը սրբագործվելուց հետո մենք կանցնենք հոգևոր մեր ծառայությանը․ Տեր Սարգիս քահանա Սարգսյան

«Իրենք ներկայացան որպես Օհանավան գյուղի բնակիչներ, բայց հետո ձեր իսկ կողմից պարզաբանումների միջոցով, տեղեկացանք, որ մի քանիսն էին օհանավանցի, մնացածը քաղաքացիական զգեստով ոստիկաններ են և այլ մարդիկ, ովքեր մասնակցում սադրանքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Տեր Սարգիսը՝ անդրադառնալով Հովհաննավանքի գրավմանը։

Նա նշեց, որ ավելի քան մեկ տարի ծառայում է  Սուրբ Հովհաննավանքի վանական համալիրում և կարող է ասել, որ եկեղեցի գալիս են  Հայաստանի և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող   հավատացյալներ՝ խորհրդակատարությունների,   ուխտագնացությունների համար։

«Հովհաննավանքը միշտ լի է եղել հավատացյալներով։ Լիահույս ենք, որ այս ամեն բանը հաղթահարվելու է։ Հովաննավանքը, ինչպես Մայր Աթոռն էլ այսօր հայտարարություն արդեն տեղադրել է կրկին սրբագործման կարգ կատարելուց հետո , տեր Մանուկի հետ միասին կանցնենք ամբողջական հոգևոր սպասավորությանը՝ մեր ուժերի ներածին չափով մեր սպասավորությունը բերելու հայ հավատացյալ ժողովրդին»,- ասաց տեր հայրը։

 Նա նշեց, որ էական չէ՝ փոխել են եկեղեցու բանալիները, թե՝ ոչ, էականն այն է, թե ինչ է որոշել եկեղեցին։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, թեմական խորհուրդը ներկայացրել են Մայր Աթոռի որոշումը, թեմի որոշումը, որ նա այլևս որպես հոգևորական սպասավորել այդտեղ չի կարող։ Պետք է դուրս գա և բանալիները հանձնի։Ինքը այդ ամենին ընդդեմ հայտարարեց, որ չի ընդունում վճիռը և չի պատրաստվում դուրս գալ։ Այսինքն՝ էական չի այդ բանալին փոխվել է, թե ոչ, էականն այն որոշումն է, որ կան եկեղեցական կանոնակարգով, եկեղեցու իրավական առումով, որ իրենք չեն ուզում ազատել հոգի Հովհաննավանքը և թույլ տալ, որպեսզի այնտեղ նորմալ հոգևոր արարողություններ լինեն։ Իրենց կողմից կատարվածը ներկայացում է։ Առաջիկա կիրակին չգիտեմ ինչպես կլինի»,- ասաց Տեր Սրագիսը։

Ավելին՝ տեսանյութում: