Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ներկայիս նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն խորհուրդ է տվել հանդիպել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, քանի որ դա է Վրաստանի խնդիրների լուծման միակ ճանապարհը. տեղեկացնում է www.apsny.ge կայքը:
«Ռուսաստանն ազդեցիկ երկիր է: Նրա վրա որեւէ մեկը չի կարողանա ճնշում գործադրել հօգուտ Վրաստանի: Եթե ես լինեի Վրաստանի նախագահը, ապա կմեկնեի Մոսկվա եւ անձնական հանդիպում կունենայի Մեդվեդեւի հետ: Ես Ռուսաստանը չէի լքի այնքան ժամանակ, քանի դեռ չէր կայանա այդ հանդիպումը: Հենց Ռուսաստանը կարող է լինել Վրաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը: Ճիշտ է` այսօր ՌԴ նախագահը Սահակաշվիլու հետ հանդիպելու ցանկություն չունի, սակայն այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել: Ուշադրություն պետք է դարձնել այն բանին, որ անգամ Հաագայի դատարանը չցանկացավ քննել Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցը: Դա մեկ անգամ եւս վկայում է աշխարհի վրա Մոսկվայի ազդեցության մասին, իսկ Վրաստանը ստիպված է հաշտվել դրա հետ»,- ասել է Է. Շեւարդնաձեն:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։