Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Tert.am-ը ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ զրուցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության և դրան հաջորդած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանի շուրջ: Լիլիթ Գալստյանը կարծում է, որ Լավրովն ավելի բաց էր և անկեղծ, քան սովորաբար լինում են այս մակարդակի դիվանագիտությունն ու դիվանագետը: Ուղերձը հստակ էր՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան և դրանք չէին կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա:
- Տիկին Գալստյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ «Ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների սեղանին փուլային տարբերակն է դրված», ինչին հետևեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աձագանքը: Նա փաստորեն, հերքեց Լավրովի հայտարարությունը՝ նշելով, որ Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Լեռնային Ղարաբաղի բնակչության համար սպառնալիքի ստեղծում: Եթե համադրենք երկու ԱԳ նախարարների հայտարարությունը՝ հայկական կողմն ասում է՝ որևէ փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, մյուս կողմն ասում է՝ փուլային տարբերակն է դրված, ո՞վ է ստում:
- Կողմերից որևէ մեկին ստի մեջ մեղադրելը կոպիտ կլինի: Ավելի լավ է փաստեր արձանագրենք: Լավրովն ավելի քան բաց էր և անկեղծ, քան սովորաբար լինում են այս մակարդակի դիվանագիտությունն ու դիվանագետը: Ուղերձը հստակ էր՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան և դրանք չէին կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա:
Հայաստանյան կողմից՝ արտգործնախարարի մակարդակով գոնե, ըստ էության հերքում չեղավ: Նախարարի հաստատում-ակնարկից, այնուամենայնիվ եզրակացնում ենք, որ բանակցային գործընթացում ինչ-որ փաստաթուղթ կա և քննարկվում են ինչ-որ բաղադրիչներ: Ի դեպ, ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը ևս հաջորդեց արձանագրում, որ ինչ-որ սկզբունքների շուրջ քննարկում ընթանում է: Վտանգավորն այն է, որ Լավրովը բարձրաձայնեց խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին, որը վերջին քսան տարիներին մերժվել է Հայաստանի և Արցախի իշխանությունների, նաև այդ հողն ազատագրած հայ ժողովրդի կողմից: Մի շարք իրողություններ, այնուամենայնիվ, ակնհայտ են և վտանգավոր: Վերջին մեկ տարում բանակցային հարթակում ադրբեջանական դիրքերի ամրապնդումը զգալի է:
Իսկ մեր արտաքին քաղաքականության խոսույթն ու վարքագիծը չի համապատասխանում ագրեսոր Ադրբեջանին զինադադար պարտադրած և ազգերի ինքնորոշման սկզբունքն իրացրած ժողովրդի կեցվածքին: Ավելին՝ շրջանառության մեջ դրվեց Լեռնային ղարաբաղի ադրբեջանական համայնքի սուբյեկտայնությունը, իսկ նրա «ներկայցուցիցիչը» լեգիտիմավորվեց մեջլիսի մանդատով և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ընդունելությամբ:
Հանրային տագնապին արձագանքելու միտումով էր պայմանավորված Դաշնակցության հայտարարությունը. մենք ՀՀ իշխանություններից պահանջել ենք պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորման որևէ փաստաթուղթ:
- Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդրի փուլային լուծման մասին հայտարարություն է անում ՀՀ ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ՌԴ-ի արտգործնախարարը:
- Այո, բանն էլ հենց այդ է, որ Լավրովը սոսկ ռազմավարական գործընկեր չէ, այլև համանախագահ երկրի ներկայացուցիչ: Եվ նրա դիրքորոշումը չի կարող պատահականություն լինել: Ուղերձը հստակ էր՝ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խութեր կան և դրանք չեն կարող չանդրադառնալ Արցախյան հիմնախնդրի կարգավորման ներկա ընթացքի վրա: ՀՀ քաղաքական իշխանություններին ուղղված նրա խոսքը, անգամ նրա տոնայնությունը, ավելի քան անթաքույց էր ՝ ներքին և արտաքին քաղաքականության մեջ ամեն բան գին ունի և այն չէր կարող ակումուլատիվ հետևանք չունենալ: Գազի գնի հետ կապված զարգացումները նույնպես այս համատեքստում են և շատ հստակ ձևակերպվեց…Տխուր են, բայց իրողություն են այս արձանագրումները...
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: