|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մենք հիմա մի շրջանում ենք, երբ հայ ժողովուրդը հասկանում է, որ կործանվում է Արցախը եւ նույնը լինելու է Հայաստանում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Իրենք ասելու են՝ անկլավները մերն են ու ով այնտեղ է, ագրեսոր է, սեպարատիստ է, մտցնելու են զորքը այդ անլավների համար, Սյունիքը փորձելու են վերցնել: Ու ես կոչ կանեի Սյունիքի ժողովրդին զինվեք: Զինվեք, կազմեք ջոկատներ, միայն բանակի վրա հույս չդնեք: Բանակը ուժեղ է, բայց գտնվում է մի մարդու ձեռքում, որը ոնց ուզում, օգտագործում է: Զինվեք, պաշտպանեք ձեր երկիրը, մենք էլ փորձենք այստեղ իշխանություն փոխելով պաշտպանենք մեր երկիրը»,-ասաց նա: