Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ելույթում մանրամասն համեմատության անցկացրեց կառավարության ծրագրի ու 2023-ի կատարողականի միջև։ Նա հատ-հատ ընթերցեց իշխանական թիմի խոստումները, ի մասնավորի՝ Արցախի հարցով։ Պատմական և իրական հայրենիքի մասին իշխանության ստեղծած նոր, կեղծ ու արհեստական հակադրումների ֆոնին, նա կարդաց Փաշինյանի 2020-ի ուղերձը, որում նշվում է․
«Մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ՝ նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից նրա պաշտպանության մասին է։ արմատների հետ եւ ազգի պատմության ընթացքում ձեւավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ ․․․ Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության»։
Մանրամասն՝ տեսանյութում