կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-20 16:22
Քաղաքական

Եթե 911-ին զանգի բնակչության 80 տոկոսը, կասեմ, որ լավ ենք աշխատում. նախարարի ''բոցը''

Եթե 911-ին զանգի բնակչության 80 տոկոսը, կասեմ, որ լավ ենք աշխատում. նախարարի ''բոցը''

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին բացարձակ չի մտահոգում  ոչ իշխանական 4 ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու մասին հարցը, որովհետև, ըստ նախարարի, ընդդիմությունն ընդամենը իր գործն է անում: Yerkir.am-ի հարցին` մինչև հիմա կառավարությունը լա՞վ է աշխատել, թե՞ դեռ նոր պետք է փորձի լավ աշխատել, նախարարը պատասխանեց. «Կառավարությունը լավ աշխատում է, բայց կարող է ավելի լավ աշխատել: Ես ասում եմ, որ ես լավ եմ աշխատել, բայց էլի կարող եմ ավելի լավ աշխատել»:

 

Նա նշեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր առջև դրված խնդիրները կատարում է: «Բայց որ ասեմ` մենք 100 տոկոսով անելիքներ չունենք, դա սուտ կլինի»:

 

Հարցին` ի՞նչ է անհրաժեշտ, որ կառավարությունը վերջապես սկսի լավ աշխատել, Արմեն Երիցյանը պատասխանեց, որ օրեցօր ամեն ինչ զարգանում է, տեխնոլոգիաներն են զարգանում: Իրենց նախարարության համար նախարարը դրական համարեց 911 ծառայության ակտիվացումը և տարեկան 1 միլիոն 300 հազար զանգի ստացումը: «Մենք հիմա 911-ին ստանում ենք ազգաբնակչության զանգերի 52 տոկոսը, այ երբ ստանանք զանգերի 80 տոկոսը, ես կասեմ, որ լավ ենք աշխատում»,- ասաց նախարարը:

 

Արդյո՞ք արտակարգ իրավիճակների նախարարին մտահոգում է սոցիալական ընդվզումը` պարտադիր կուտակային ռեֆորմի հետ կապված: Արմեն Երիցյանը պատասխանեց. «Չէ ես ձեզ ասեմ, որ շատ գրագետ առաջարկ է, և դա մենք պետք է կյանքի կոչենք»: Դիտարկմանը, որ այդ օրենքով մարդիկ գնալով աղքատանում են, նախարարն արձագանքեց. «Չէ, չեն աղքատանում, պետք է օրենքը ավելի խորը ուսումնասիրել: Գիտե՞ք, էսօր վատ խոսելը հեշտ է: Բայց սա քայլ է, որը մենք անում ենք, և դա ճիշտ քայլ է»: