կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 15:22
Հասարակություն

Եթե ինձ ընտրի կուսության համար, կասեմ հաջողություն. Անի Զախարյան

Եթե ինձ ընտրի կուսության համար, կասեմ հաջողություն. Անի Զախարյան

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով արդեն հասցրել է մարդկանց ուշադրությունն իր անձի վրա հրավիրել սկանդալային, սեռական կյանքին վերաբերող հայտարարություններով այսօր ոչ պակաս ուշագրավ հայտարարություն է արել Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում:

 

26 տարին լրացած աղջիկներին կուսությունից ազատվելու կոչ անող Անին մեր թղթակցին պատմել է, որ ինքը ընդամենը 32 տարեկանում է նման քայլի գնացել, որովհետեւ գտնվել է «ավանդապաշտ գյումրեցի մոր ազդեցության տակ»: Նոր կուսակցության ղեկավարը, պարզվում է, չի խրախուսում արտաամուսնական կապի արդյունքում ծնված երեխայի փաստը, բայցեւ չի քննադատի այն կնոջը, ով կգնա նման քայլի: Անի Զախարյանը չի բացառում, որ ինքն էլ նման քայլի կգնա:

 

«Եթե իմանամ, որ իմ տղամարդը ինձ պետք է ընտրի կույս լինելու փաստի համար, ես իրեն կասեմ հաջողություն, որքան էլ սիրեմ»,-հայտարարեց Անին:

 

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում:

Լուսանկարը` Անի Զախարյանի ֆեյսբուքյան էջից