Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ուզում ենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ ունենալ ամուր ռազմավարական հարաբերություններ. Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների անկման ֆոնին մենք հնարավորություն ունենք հասնելու դրան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով լսումների ժամանակ նշեց սենատոր Բեն Քարդինը:
«Սակայն դա կախված է նրանից՝ արդյոք մենք կկարողանանք վիճարկվող տարածքում խնդիրների լուծման ընթացքում հավատարիմ մեր արժեքներին։
Համաձայն եմ սենատոր Մենենդեսի հետ՝ մարդասիրական ճգնաժամը սարսափելի է։ ԱՄՆ-ը պետք է իր բաժին գործողությունը ձեռնարկի, որպեսզի միջանցքը հնարավորինս շուտ բացվի։ Սակայն մենք պետք է նախևառաջ հասկանանք՝ մենք ինչ ենք ուզում։ Ադրբեջանը մեզ համար կարևոր երկիր է, սակայն մենք պետք է առաջնորդվենք մեր արժեքներով, ինչպես նախագահ Բայդենն է ասում»,-ասաց նա՝ հիշեցնելով Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների, վերջին օրերին բլոգերի ձերբակալության մասին:
«ԱՄՆ-ը չի կարող անտեսել ազատ խոսքի պատճառով ձերբակալությունը, հատկապես մի երկրում, որի հետ ցանկանում ենք ռազմավարական հարաբերություններ ունենալ, այդ թվում՝ ֆինանսական հարաբերություններ։ Մենք պետք է նման դեպքերում պատժամիջոցներ դիտարկենք»,-ընդգծեց սենատորը:
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտեղակալ Յուրի Քիմն արձագանքեց. «Այո համաձայն եմ, մենք համաձայնություն եւ հրամայական ունենք ռազմավարական հարաբերություններ զարգացնել Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ: Մենք Ադրբեջանի դեպքում երկու բանի պետք է հետեւենք, որ Ադրբեջանին տրված ռազմական որեւէ օգնություն չօգտագործվի Հայաստանի դեմ, երկրորդ, ԱՄՆ-ի շահերից բխող գործողություն պետք է լինի»:
Սենատոր Քարդինն ընդգծեց, որ խորքից ծանոթ է ԼՂ հակամարտությանը, որն ավելի հին է, քան ինքը կդառնար սենատոր. «Հակամարտությանը ծանոթ եմ խորքից, Մինսկի խմբին եմ ծանոթ: Չափից ավելի երկար է տեւում այս կոնֆլիկտը: Սովորաբար ԱՄՆ-ն շատ հստակ է գործում նման դեպքում: Մենք տեսել ենք, թե ինչպես է ԱՄՆ-ն կարողանում ձգձգվող հակամարտություներում քայլեր ձեռնարկում դրան վերջ դնելու համար: ԱՄՆ-ի ղեկավարությունը սուր կարիք կա այս հումանիտար ճգնաժամը լուծելու համար»:
Կիմը համաձայնեց՝ նկատելով. «Դրա համար պետքարտուղարն անձամբ է ներգրավված բանակցություններում»: