կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-21 11:08
Աշխարհ

ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրված 100 միլիոն դոլար ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի. Ներկայացուցիչների պալատն ընդունեց Փալլոնի առաջարկը

ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրված 100 միլիոն դոլար ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի. Ներկայացուցիչների պալատն ընդունեց Փալլոնի առաջարկը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, նշելով՝ այն Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծն է՝ ամերիկյան ռազմական օգնության վերաբերյալ, որն ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում:

Ըստ Փալլոնի առաջարկած փոփոխության՝ նախատեսվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ հիմնարար կասկածներ կան, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները մինչ ռազմական օգնություն ստանալը կամ դրա ընթացքում: 

Նշվում է նաև, որ հիշյալ զեկույցը պետք է ընդգրկի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:

Բացի այդ՝ Փալլոնը՝ հայկական հանձնախմբի համանախագահը, իր գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրությունում ընդգծել է օրենսդրական փոփոխության ընդունման կարևորությունըհատկապես այն ժամանակ, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանին. «Պետք է վստահ լինենքոր ԱՄՆ արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանըայնպես էլ դրսում»,- հստակեցրել է նա ու հավելել՝ այս փոփոխությունը հիմք է Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար այն պատճառով, որ Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:

Կոնգրեսականը նաև նշել է . «Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես տեղյակ եք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավուքների խախտման դեպքերով, հետևաբար այն չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը»։

Հաջակցություն Փալլոնի՝ կոնգրեսական Բրեդ Շերմանն շեշտել է, որ ինքը ևս միանում է փոփոխությանըորն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավոնքների խախտումներին:

Այս առնչությամբ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանն իր շնորհակալությունն է հայտնել կոնգրեսականներ Փալլոնին, Շերմանին, Սփիըրին և Շիֆին՝ վարչակազմից թափանցիկություն և պատասխանատվություն պահանջելու համար. «Ամերիկայի հայ համայնքը խորապես գնահատում է Հայկական հանձնախմբի հզոր առաջնորդությունը մեր համայնքի, կոնգրեսի ընկերների և կոալիցիոն գործընկերների համար կարևորագույն քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ», - ասել է նա։ 

Հիշեցնենք՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետի շրջանակում 2018 թվականից ի վեր ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին, ինչի առնչությամբ հնչում են բազմաթիվ քննադատություններ։ Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, բացի այդ՝ այն նպաստում է ահաբեկչությանթմրամիջոցների շրջանառությանզանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում ՀՀ-ին ու տարածաշրջանին: