| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 5080 դիտում,
        
            5080 դիտում,  2 տարի առաջ - 2023-09-12 19:15
            2 տարի առաջ - 2023-09-12 19:15  
         
                
            Դեղի փողը վերջացել է:
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ բոլոր հաշմանդամներին կտրամադրվի անվճար դեղորայք: Իհարկե հրաշալի է
Բայց....
բոլոր արտահիվանդանոցային բժշկական օգնություն տրամադրողների բյուջեում փոփոխություն եւ դեղորայքի համար նախատեսված գումարի վերանայում չի արվել: Պարզ ասած` հիվանդը գնալու է պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դեղ ստանալու ու իրեն պատասխանելու են, որ դեղորայքի համար նախատեսված գումարը վաղուց վերջացել է....
Ինչ է ստացվում` մեր «տաղանդաշատ» պաշտոնյաները նորից հիվանդին ու բժշկին դնում են կոնֆլիկտային իրավիճակի մեջ: Բայց դա կարեւոր չէ, կարեւորը «բարեփոխումների» իմիտացիան է.....
Հ.Գ. Մեր հիվանդներին եւ բժիշկներին քաջ առողջություն եւ ամուր նյարդեր......
Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ