Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Մարտունու բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհավորեց ներկաներին բժշկական կենտրոնի բացման առիթով և ամփոփելով խոսքը՝ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել այդ ծրագրի իրագործմանը. «Կրկին շնորհավորում եմ բոլորիս: Առողջապահական կենտրոնին ցանկանում եմ հնարավորինս քիչ բուժառու, բայց այստեղ մտած ամեն մարդ թող դուրս գա լիարժեք առողջացած:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
ՀՀ առողջապահության նախարարը լրագրողներին փաստեց, որ հիվանդանոցի միակ խնդիրը ռենտգեն սարքի տեղափոխումն է, որը կտևի առավելագույնը 2 շաբաթ, որից հետո նոր հիվանդանոց կընդունի պացիենտներին։
Իսկ հիմա զավեշտը......
Մինչ օրս Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի դռները փակ են և չեն ընդունում Մարտունու տարածաշրջանի հիվանդներին, քանի որ անորակ շինարարությունը հնարավորություն չի տալիս ընդունել հիվանդներին: Ըստ շրջանառվող լուրերի շինարարության անորակ լինելը փաստել է նաև մարզպետը` Karen Sargsyan բացման արարողությունից հետո և հայտարարել, որ նման անորակ շինարարությամբ շենք ինքը չի ընդունելու։ Ըստ շրջանառվող լուրերի Մարտունու Բժշկական Կենտրոն/MEDICAL-ի տնօրենը հանձնարարել է խիստ հսկողության տակ փակ պահել նոր շենքի նկուղային հատվածի բաժանմունքը, որպեսզի ոչ մեկը չարձանագրի բաժանմունքում պատերի՝ կիով չափ ջրի առկայությունը, սակայն չի կարողանում թաքցնել օրինակ անորակ սալիկապատումը։
ՀՀ վարչապետի՝ դպրոցներում անորակ շինարարության հետ կապված աղմուկից հետո Մարտունու բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցներ կատակում են՝ ասելուվ «Երանի վարչապետը մեր հիվանդանոցի դռների բռնակներն էլ ստուգեր, հաստատ կպոկեր․․․․․»:
Հ.Գ. Կարևորը կարմիր ժապավենի կտրելն է, իսկ մարտունեցիները դեռ երկար ընբռնումով կսպասեն...
Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ