|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Նախորդ եռամսյակում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներն արդեն օրենքով սահմանված կարգով ինֆորմացիա տրամադրելու համար այս եռամսյակում հայտնվել են լավագույնների շարքում:
Կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ լրագրողների բարձրացրած աղմուկի շնորհիվ են բարեփոխումներ կատարվել: Օրինակ` Ստեփանավանի քաղաքապետն այլևս մեկ էջ ինֆորմացիան չի տրամադրում 500 դրամ վճարելու պայմանով:
Իսկ ահա առողջապահության նախարարությանն ուղարկված 8 հարցումները ստացել են պատասխաններ, այն էլ` օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում:
Նշենք, որ թե' կենտրոնը, թե' մի շարք քաղաքացիներ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկել են տեղեկատվություն ստանալու 120 հարցում` էլեկտրոնային եւ գրավոր: Տիկին Դոյդոյանի տեղեկացմամբ` քաղաքացիների ուղարկած հարցումները մեծ մասամբ անպատասխան են մնացել: «Եղել են անգամ դեպքեր, երբ քաղաքացու հարցմանը չեն պատասխանել, բայց երբ նույն հարցը մենք ենք ուղարկել, պատասխանել են: Ստացվում է` քաղաքացիներին լուրջ չեն ընդունում»,- նշեց նա: