|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սիրելի՛ հայրենակիցներ, ներողություն եմ խնդրում, որ կառավարությունը նման օրինագիծ է բերել․ ԱԺ-ում ելույթն այսպես սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը:
«Մի պահ անդրադարձեք՝ անցյալ տարի Նոր տարվա սեղանին քանի՞ հոգի է սեղանի շուրջը նստել և քանի՞սն են եղել Եռաբլուրում, այս տարի քանի՞ հոգի է սիրտ ունենալու՝ Նոր տարի նշելու։ Մի պահ անդրադարձեք, որ մեր երկրում տոները գողացել են այլևս, մեր երկրում Մայիսի 9-ը չենք նշում այլևս․ տասնամյակներ շարունակ եռատոն էինք ասում, հիմա չունենք եռատոնը։ Սեպտեմբերի 21-ը հիշո՞ւմ եք, կար ժողովուրդ, և կային, հրապարակում նստած, ինչ-որ համերգ լսողներ, որոնք կապ չունեին ժողովրդի հետ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։