Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մի խելառ քարը գցել է փոսը, ու հիմա պետք է Պապիկյան Սուրոն ու իրենց ամբողջ խմբակցությունը քրտինքը ճակատներին՝ փորձեն հիմարագույն և վտանգավոր թեզը հերքել: Նկատի ունեմ երեկվա Նիկոլի ասած այդ 5-րդ շարասյան պատճառով պարտությունը, որը հերթական փորձն էր սեփական մեղքերն իրենից հեռացնելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ զինվորականին հայրենիքի դավաճանության հոդվածով խայտառակ են անում, մի քանի ամիս պահում են բանտում, հետո փոխում են մեղադրանքի հոդվածը. «Մարդը ամեն անգամ հեռուստացուցով լսում է, որ այս սպային բռնեցին, այն սպային բռնեցին, ասում է՝ դե, հարիֆ Նիկոլն ի՞նչ անի, դրա համար էլ սահմանն անվտանգ չէ, թշնամին հարձակվում է, և այլն: Հիմա բոլորին կարող են համարել 5-րդ շարասյուն, դրա համար ՔՊ-ական պատգամավորներն այդ թեզն էին առաջ տանում»:
Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նշել է, որ պետք է պարզել՝ 5-րդ շարասյունը կամ դրան աջակցողներն ի՞նչ պաշտոն են զբաղեցնում, ընդդիմադի՞ր են, թե՞ ընդդիմադիր չեն, սովորական քաղաքացինե՞ր են, գուցե լրագրողնե՞ր են։
Գեղամ Մանուկյանը նկատեց. «Դրա համար այդ նիստին ես ասացի, որ բոլոր դավաճանները պետք է պատժվեն, լինի բանակում թե ԱԺ-ում, և դրա համար վերահաստատեցի՝ Արցախն ուրացողը դավաճան է, թող ներկաներից մեկը ծպտուն հաներ, թող Մելքոնյան Գագոն կամ Վիգեն Խաչատրյանն ասեին՝ էս ի՞նչ ես ասում: 5-րդ շարասյունը ո՞րն է. 5-րդ շարասյունը նստած է կառավարության շենքում, 5-րդ շարասյուն ԱԺ-ում կա, եթե իրենց տրամաբանությամբ ենք շարժվում: Սրանց համար սահման չկա, ամեն ինչում կարող են մեղադրել: Երեկ Նիկոլ Փաշինյանն արդարացնում էր իր քաղաքական թիմում եղած խայտառակ կոռուպցիոն դրսևորումները և փորձում իր հանցանքներն ու սխալներն արդարացնելու համար ինչ-որ թիրախներ գտնել»:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե կաշկանդված է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, պատգամավորը հետևյալն ասաց. «Բա ինչո՞ւ էիր հայտարարում՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ինչի՞ համար էիր հոխորտում: Ինչո՞ւ մի հատ դատարկ մարտական հենակետ զբաղեցնելու պատմությունը սարքեցիր Սարդարապատ, ավելի լարեցիր իրավիճակը. նկատի ունեմ տավուշյան դեպքերը: Շաբաթը մեկ ուղղաթիռով թռնում էիր Արցախ՝ անունը դնելով, թե ուղղաթիռը կժանգոտի, հիմա չի ժանգոտե՞լ էդ անտերը: Ինչո՞ւ քո տղային PR-ի համար ուղարկեցիր Արցախ, այդ զորամասի հերն էլ անիծվեց, շատ լավ զորամաս էր: Ինչի՞ համար: Հիմա արդեն կուռկուռի ձագ է դարձել, ասում է՝ ես կաշկանդվա՞ծ եմ: Բա էն ժամանակ ավելի խելացի պետք է կաշկանդված լինեիր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում