կարևոր
4291 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-24 12:23
Քաղաքական

Որքան էլ սրանք հիմա վերջին շնչով փորձեն իրականությունը կեղծել, Հայաստանում և Արցախում, աշխարհի բոլոր ծայրերում հայը կանգուն է․ Գեղամ Մանուկյան

Որքան էլ սրանք հիմա վերջին շնչով փորձեն իրականությունը կեղծել, Հայաստանում և Արցախում, աշխարհի բոլոր ծայրերում հայը կանգուն է․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գող, սիրտը՝ դող:

Մի քանի օրյա վախվորած լռությունից հետո իշխանական ճամբարը «զարթնել» է. ֆեյքերի գրասենյակներում թխված կեղծ թեզերով զինվելով՝ մեկը մյուսի ետևից սկսել են ինքնապաշտպանական կամ ավելի ճիշտ ինքնապահպանության, իշխանության խարխլված հիմքերը փրկելու նշաններ ցույց տալ։ Իսկ դա անում են, ինչպես միշտ, կեղտոտ, հակահայկական, ատելության ու կեղծիք տարածելու օգնությամբ.

Սրանց թեզերով, թշնամին, ագրեսորը ոչ թե Բաքուն է, որ Արցախում ղեցասպանություն է իրականացնում, այլ մեղավոր են Արցախի իշխանությունները, հայաստանյան ընդդիմությանը, թե ընդունեցին Արայիկ Հարությունյանի հրաժարականը և գնացին նոր նախագահական ընտրությունների։ Սրան ի սկզբանե պատրաստվել էին. Ստեփանակերտում իրենց հլու հնազանդ, այդպես էլ հրապարակայնորեն Փաշինյանին երբեք չքննդատած Հարությունյանի հրաժարականը հետեւողական ներկայացնում էին իբրև ճնշումների, անգամ՝ պալատական հեղաշրջման արդյունք։ Այնինչ Արցախում որոշում կայացնելու ունակությամբ ղեկավարի կարիք կար, այլեւս անտանելի էր դարձել դռների ետեւում Նիկոլից բողոքելը, բայց հրապարակային աջակցելը, ցանկացած հարցում որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելը, պետական համակարգը հազար ու մի տեր ունեցող արկածախնդիրներով լցնելը։

Հիմա իշխանությունը չարախնդում ու քննադատում է արցախցիներին Եվլախում բանակցությունների սեղանի շուրջ նստելը, թե նախկինում դրան չէին համաձայնվում։

Սկսել են կեղծ թեզերը առաջ քաշել, որ իրենց իսկ մեղքերի թելը կորցնեն, որ նորից ու նորից կուրացնեն մարդկանց ու ատելության նոր ալիք տարածեն: Չեն ասի, թե այդ ինչպես Հայաստանի իշխանությունը հետևողական հանձնեց Արցախը թշնամուն, թե ինչպես սեպտեմբերի 19-ին՝ ադրբեջանական ագրեսայի առաջին իսկ ժամից սրանք ձեռքերը լվացին կատարվածից. մեկ Նիկոլը պաշտոնապես հայտարարեց, թե գործ չունենք, ու թե մեր քույր-եղբայրների պաշտպանությունը Հայաստանին կներքաշի պատերազմի մեջ։ Բաքվին ասաց՝ ազատ են գործողությունների մեջ։ Սրան հաջորդեց ՀՀ պաշտպանության նախարարության կարճ հաղորդագրությունը, որով հստակ հայտարարեց, թե Արցախում մարտնչող զինվորն ու սպան, վաշտի հրամանատարն ու գեներալը իր հետ կապ չունեն, օտար են:

Կատարվեց ահավորը. մինչ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրինական ստորաբաժաանումները, կամավորական խմբերը կենաց մահու կռիվ էի ն տալիս սահմանի ողջ երկայնքով, նաեւ, արդեն եղած տեղեկությունների համաձայն, ծանր կոուստներ հասցնում թշնամուն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարճ հաղորդագրությամբ հայտարարեց, թե Հայաստանի սահմաններում հանդարտ է։ (Մի օր սա ռազմական տրիբունալի քննվելիք նյութ է դառնալու ԳՇ որոշ սպաների համար)։

Իշխանական քարոզչամեքենան հիմա արդեն թիրախավորում է Արցախի Պաշտպանության բանակին, իշխանություններին, արցախցուն։ Այդ մեղադրանքը մարդկանց հասցնելու համար մի բառ անգամ չեն ասում, թե ինչպիսի գերմարդակային հերոսական դիմադրություն են ցուցաբերել Արցախում սեպտեմբեր 19-ից 21-ը, լռում են թշնամական կորուստների, արցախցի նահատակների մասին։
Օգտվում են Արցախի պարկեշտությունից ու արժանապատվությունից, երբ չբարձրաձայնեցին, թե ինչպես Ալիևի պահանջով, նիկոլի ու ծնունդով արցախցի ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ձեռամբ այս իշխանությունն Արցախի պաշտպանության բանակում ծառայությունն իրենց կամքով հերոսաբար շարունակելու պատրաստակամություն հայտնած հարյուրավոր տղերքի ցուցադրաբար մի քանի օրում հեռացրեց Արցախից՝ դատարկելով առաջնագիծը։

ՈՒ վերջում. հուշաթերթիկով ստատուս գրող ՔՊ-ականներին մի կարեւոր հարցի մասին չեն կարողացել նյութ տալ։ Այստեղ պապանձվել են. Ինչպե՞ս եղավ, որ իրենց մեկ այլ կուսակից ընկեր, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խայտառակվեց (ցավոք, նաեւ հայկական դիվանագիտությունը) ՄԱԿ ԱԽ նիստում, երբ արդբեջանցի գործընկերը նրան ստախոս հռչակեց՝ ոչ ավել ոչ պակաս հիմնվելով նիկոլի մի քանի ժամ առաջ հայտարարության վրա, թե Արցախում խաղաղ բնակիչները չեն թիրախավորվում, նրանց էլ վտանգ չի սպառնում։ Այ այդպես նիկոլը շտապեց թշնամուն ձեռքերին ազատություն տալ, այ այդպես հստակ քայլերով, հենց միայն քպ-ական իշխանության հստակ մշակված ծրագրով հանձնվեց Արցախը:

Որքան էլ սրանք հիմա վերջին շնչով փորձեն իրականությունը կեղծել, Հայաստանում և Արցախում, աշխարհի բոլոր ծայրերում հայը կանգուն է: Հայը պայքարի, վրեժի զենքը սրտում՝ կուղղի իր մեջքը:

Ելքը մեկն է՝ ազատվել հայրենադավ իշխանությունից, զինվել ու համախմբվել մեկ գաղափարի ու նպատակի շուրջ՝ հանուն հայոց պետականության, հայրենիքի, ամեն մի հայի կյանքի… Ամեն օր ու ժամ, սկսած այս պահից»: