կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 19:57
Աշխարհ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 6 միլիոն 731 հազարից

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 6 միլիոն 731 հազարից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 731 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 393 հազարից: Ապաքինվել է ավելի քան 3 միլիոն 271 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 924 հազար 591 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 110 հազար 210 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 618 հազար 554-ի, մահերինը՝ 34 հազար 072-ի: Մահերի թվով Բրազիլիան աշխարհում դարձավ երրորդ երկիրը՝ շրջանցելով Իտալիային: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 449 հազար 834 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 5 հազար 528-ը: 

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 287 հազար 740 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 133:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 281 հազար 661 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 39 հազար 904: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների ընդհանուր թվով Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 234 հազար 013, մահերինը՝ 33 հազար 689: Իտալիային հաջորդում է Հնդկաստանը: Այստեղ առկա է 227  հազար 273 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 6 հազար 367 մարդ:  Հնդկաստանին հաջորդում է Գերմանիան 184 հազար 923 ընդհանուր, 8 հազար 736 մահվան դեպքով: Հաջորդ տեղում Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 183 հազար 198 է, մահերինը՝ 5 հազար 031: 

Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 167 հազար 410-ի, մահացածներինը՝ 4 հազար 630-ի: Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 167 հազար 156 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 8 հազար 134 մարդ: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 18-րդ տեղում: Այստեղ վարակի 5 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 027 է, որից ապաքինվել է 78 հազար 327-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 805-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 13 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով աաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 93 հազար 157 հաստատված դեպք կա: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 65 հազար 495, մահերինը՝ 49: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 37 հազար 018 է, մահացածներինը՝ 273:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 30 հազար 644 -ի, մահացածներինը՝ 244 -ի: Վարակվածների ընդհանուր թվով քիչ տարբերությամբ հաջորդում է Եգիպտոսը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 29 հազար 767 է, մահացել է 1126 մարդ: Իրաքում գրանցվել է 8 հազար 840 վարակվածության, 271՝ մահվան դեպք: Լիբանանում կա 1312 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 28: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 124-ի: Մահացել է 6 մարդ: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: