կարևոր
2380 դիտում, 7 ամիս առաջ - 2023-09-05 14:17
Քաղաքական

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսականներ

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսականներ

Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, կոնգրեսականներ  Ֆրենք Փալլոնեն, Ադամ Բ.Շիֆֆը, Գուս Մ.Բիլիրակիսը, Դավիդ Գ.Վալադաոն:

Շնորհավորանքի խոսքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր զորակցությունն ու հանձնառությունն է հայտնում Արցախին՝ անկախության ավելի քան երեք տասնամյակների տոնակատարությունների  կապակցությամբ:

«Մենք շարունակում ենք աջակցել ձեր ժողովրդին, որն անհավանական տոկունություն է ցուցաբերում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների համատարած պակասի պայմաններում :Մենք շարունակում ենք կոչ անել ԱՄՆ-ին էական օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող Արցախից տեղահանված ընտանիքներին և նրանց, ովքեր քաջաբար մնում են ձեր երկրում»-ասված է ուղերձում:

Կոնգրեսականները նշում են, որ կշարունակեն ճնշում գործադրել Վարչակազմի վրա, որպեսզի այն օգտագործի բոլոր առկա դիվանագիտական գործիքները՝ դադարեցնելու Ալիևի ռեժիմի անօրինական գործողությունները, որոնք, նրանց խոսքով, հստակորեն համապատասխանում են էթնիկ զտումների սահմանմանը։

«Շարունակվող հումանիտար ճգնաժամը ցույց տվեց միջազգային խաղացողների գործողությունների և Ալիևի վրա ճնշումների ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ստիպելու նրան վերադառնալ Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաների հետ ուղիղ բանակցություններին:

Արցախը պետք է կարողանա անմիջականորեն մասնակցել իր ապագա կարգավիճակի շուրջ բանակցություններին և ապահովել տեւական ու կայուն խաղաղություն»-ասված է ուղերձում:

,