|
Փոխարժեքներ
05 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
24News-ի տեղեկություններով, Արցախի խորհրդարանի նիստում Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի փոխարեն ԱԺ նախագահ է ընտրվել պատգամավոր Աշոտ Դանիելյանը:
ԱԺ նիստին մասնակցել են բոլոր 5 խմբակցությունները, 28 պատգամավոր, նա ընտրվել է միաձայն:
Դանիելյանը Արցախի ԱԺ պատգամավոր էր ընտրվել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք - ՔՄԴ» դաշինքի ցանկով, սակայն հայտնի իրադարձությունների ժամանակ չի ողջունել նրա՝ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայնությունը:
Արդեն Երևանում Դանիելյանը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով՝ ծանր քննադատության ենթարկելով իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում:
Արցախի ԱԺ խոսնակի ժ/պ Գագիկ Բաղունցը, ըստ 24News-ի տեղեկությունների, շարունակելու է փոխնախագահի պարտականությունները:
Աղբյուրը՝ 24News