Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեծարգոյ պրն. Դաւիթ Իշխանեան
Նորընտիր նախագահ
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի
Սիրելի պրն. Իշխանեան,
Այսու պաշտօնական նամակով, շնորհաւորում ենք Ձեզ Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ ընտրւելու առիթով եւ միանգամայն նաեւ Ձեր այն քաջութեան համար, որով Արցախի Հանրապետութեան պատմութեան ամենից ծանր եւ դժնդակ պահերին քաջաբար ստանձնեցիք այս ծանր պարտականութիւնը:
Կարող ենք պատկերացնել, որ այս օրերի Արցախի մեր ժողովուրդն ինչպիսի դժնդակ պայմաններում է յայտնւում միանգամայն վստահ ենք, որ Արցախի մեր հերոսական ժողովուրդը իր ապրելու, գոյատեւելու եւ պայքարի ոգով պիտի շարունակի իր գոյութենական պայքարը մեր ժողովրդի ոխերիմ թշնամու՝ Ադրբեջանի դէմ:
Այս առիթով ողջունում ենք Արցախի մեր քաջարի ժողովրդին նրան փոխանցելով թեհրանահայ մեր ժողովրդի զօրակցութիւնն ու սրտագին բարեմաղթութիւնները:
Թեհրանահայ համայնքը, որին ծանօթ էք Դուք, իր ազգային բոլոր կառոյցներով, ժողովականութեամբ եւ ժողովրդով Ձեր կողքին է Ձեր նւիրական պայքարի մէջ եւ միանգամայն աղօթում է Արցախահայութեան համար:
Մնամք կրկնակի շնորհաւորութիւններով եւ օրհնութեամբ:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
13.08.23