Փոխարժեքներ
02 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.64 |
EUR | ⚊ | € 416.82 |
RUB | ⚊ | ₽ 3.66 |
GBP | ⚊ | £ 500.84 |
GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Ապագա Հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, անսպառ ուժ ու եռանդ Արցախի և արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և առկա վտանգները չեզոքացնելու գործում:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊՐՆ ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Իշխանյան,
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ հայ ժողովրդի համար պատմական այս բարդ շրջանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով: Այս բախտորոշ ժամանակահատվածում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու Ձեր որոշումը իրապես հայրենանվեր քայլ է, որը պետք է օրինակելի դառնա Հայաստանի և Արցախի ամբողջ քաղաքական դաշտի համար:
Համոզված եմ՝ այս պաշտոնում ևս շարունակելու եք հանուն Արցախի անկախության մղած պայքարը և Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը ծառայեցնելու եք ի նպաստ մեր հայրենիքի և այսօր Արցախում զրկանքներ կրող մեր հայրենակիցների:
«Ապագա Հայկականը» հանրային նախաձեռնության համար Արցախի Հանրապետության և արցախահայության շահերի պաշտպանությունը շարունակելու է մնալ առանցքային ուղղություն: Վստահեցնում եմ, որ Արցախի Ազգային ժողովը կարող է ապավինել նախաձեռնության ամենայն աջակցությանը:
Հարգելի պարոն Իշխանյան,
Մաղթում եմ Ձեզ քաղառողջություն և անսպառ ուժ ու եռանդ Արցախի և արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և առկա վտանգները չեզոքացնելու գործում, ինչպես նաև Ձեր բոլոր հայրենանվեր նախաձեռնություններում:
Հարգանքով՝
Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆ ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն»: