կարևոր
4195 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-10 22:33
Հասարակություն

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեն և Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը շնորհավորել են Դավիթ Իշխանյանին

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեն և Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը շնորհավորել են Դավիթ Իշխանյանին

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտեն և Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը շնորհավորում են Դավիթ Իշխանյանին հայ ժողովրդի համար այս դժվար պահին Արցախի Ազգային Ժողովի նախագահի Պատասխանատու պարտականությունը ստանձնելու կապակցությամբ։

Մենք համոզված ենք, որ ընկեր Դավիթ Իշխանյանի անձնական որակները, մասնագիտական կարողությունները, փորձն ու մարտական ուղին հնարավորություն կընձեռեն Արցախի Ազգային Ժողովին լիակատար մասնակցություն և ազդեցություն ունենալ Արցախի առջև ծառացած խնդիրների լուծմանը։

Մենք լիահույս ենք, որ Դավիթ Իշխանյանի, ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցների լիակատար աջակցությամբ, կհաջողվի Արցախի ազատագրության միասնական օրակարգի շուրջ համախմբել ոչ միայն Արցախի հասարակությանն ու քաղաքական֊հասարակական շրջանակներին, այլև վերստին կյանքի կոչել Արցախ֊Հայաստան֊Սփյուռք եռամիասնությունը, որը կարևորագույն նախապայմանն է Արցախի և Հայաստանի կենսական շահերի արդյունավետ ապահովման համար։

ՀՅԴ Ռուսաստանի Կազմակերպական կառույցը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն ու ուղեկից կազմակերպությունները իրենց ողջ կարողականությամբ պատրաստակամ են աջակցելու այն քաղաքականությանը, որն իր առջև կդնի Արցախի Ազգային Ժողովը՝ իր նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ։

ՀՅԴ Ռուսաստանի կոմիտե

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ