Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպահանի հայոց թեմի առաջնորդ Սիփան եպս, Քէչէճյանը շնորհավորական նամակ է հղել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ նորընտիր խոսնակ Դավիթ Իշխանյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նորընտիր նախագահ
Մեծարգոյ պրն. Դաւիթ Իշխանեան
Ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պաշտօնին։
Վստահ եմ, Արցախի անկախութեան եւ պետականութեան նկատմամբ Ձեր նւիրումով եւ քաղաքական մեծ փորձով, Ձեր բոլորանւէր ներդրումն էք ունենալու Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման եւ հումանիտար աղէտի առջեւ կանգնած արցախահայութեանը այս ծանր վիճակից դուրս բերելու գործում։
Այսօր, առաւել քան երբեւէ անհրաժեշտ է, որպէս Արցախի կայունութեան եւ արցախահայութեան անվտանգութեան ապահովման երաշխաւոր, նոր լիցք հաղորդել Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեանը եւ զօրաշարժի ենթարկել ողջ հայութեանը։ Համոզւած եմ Ձեր ընտրութիւնը խթանելու է այս գործին։
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի մեծարգոյ Նախագահ, արցախեան հարցը ոչ միայն Ձեր եւ Արցախում բնակւող հայերի, այլ համայն հայութեան հարցն է: Ձեզ վստահեցնում եմ՝ Արցախի հարցը միշտ եղել եւ շարունակելու է մնալ մեր թեմի աշխատանքային օրակարգի առաջնային խնդիրը եւ մենք միշտ լինելու ենք Արցախի եւ արցախահայութեան կողքին։
ՍԻՓԱՆ ԵՊՍ. ՔԷՉԷՃԵԱՆ
Առաջնորդ Սպահանի հայոց թեմի
14 օգոստոսի 2023»