կարևոր
4744 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-08 18:51
Հասարակություն Արցախ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության շնորհավորական ուղերձը Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության շնորհավորական ուղերձը  Դավիթ Իշխանյանին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

մեծարգո պարոն Դավիթ Իշխանյանին
 
Ողջունում ենք Արցախի և ողջ հայ ժողովրդի համար այս ճակատագրական հանգրվանում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը՝ Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրելու առթիվ։

Արժևորելով Ձեր անցած մարտական ուղին, Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը՝ մեր զորակցությունն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում Ձեզ և Արցախի ժողովրդին։

Համոզված ենք, որ Ձեր ընտրությունը նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարին։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

8 օգոստոսի, 2023 թ․
ք․ Երևան