կարևոր
2683 դիտում, 7 ամիս առաջ - 2023-08-31 18:30
Աշխարհ

Ուկրաինայում աշխատանքը կսկսի բրիտանական զենք արտադրող BAE Systems-ը. Զելենսկի

Ուկրաինայում աշխատանքը կսկսի բրիտանական զենք արտադրող BAE Systems-ը. Զելենսկի

Ուկրաինայում աշխատանքը կսկսի բրիտանական զենք արտադրող BAE Systems-ը։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։

«Հանդիպել եմ ընկերության գլխավոր տնօրեն Չարլզ Վուդբուրնի հետ։ Հանդիպումը շատ արդյունավետ է անցել,-գրել է նա։ 

Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականներն արդեն կիրառում են BAE Systems զենքը։ Մասնավորապես, խոսքը L119 եւ M777 հաուբիցների, ինչպես նաեւ CV90 հետեւակի մարտական մեքենայի մասին է։  
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են BAE Systems սպառազինությունների արտադրության տեղայնացման շուրջ համագործակցության մասին համաձայնագիր եւ Ուկրաինայում L119 նոր թեթեւ զենքերի վերանորոգման, պահեստամասերի մատակարարման եւ արտադրության շուրջ համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր: