|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Արեւելյան շրջանում ռուսական զորքերը փորձում են առաջխաղացում իրականացնել՝ գնդակոծելով գյուղերը, եւ հրթիռակոծում ու ռմբակոծում են։ Տեղ-տեղ հակառակորդը տեխնիկայի և զինվորների թվի առավելություն ունի։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ուկրաինայի զինված ուժերը, մեր հետախուզությունը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են պետությունը, դիմադրում են արևելքում ռուսական զորքերի ամենադաժան հարձակմանը... Որոշ տեղերում թշնամին մեծապես գերակշռում է տեխնիկայով, զինվորների թվով։ Ռուսական իշխանությունները բացահայտ որոշում են կայացրել՝ թույլ են տվել տարեցներով համալրել պայմանագրային ծառայությունը, այսինքն՝ նրանք այլեւս բավականաչափ երիտասարդներ չունեն, բայց պայքարելու ցանկությունը դեռ մնում է։ Դեռ ժամանակ է պետք այդ ցանկությունը նրանցից հեռացնելու համար: Մեզ դեռ անհրաժեշտ է գործընկերների օգնությունը, առաջին հերթին՝ Ուկրաինայի համար զենքով։ Ամբողջական օգնություն՝ առանց բացառությունների, առանց սահմանափակումների. դա բավական է հաղթելու համար»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։