Սիրիայի Հալեպ քաղաքում աշխատանքն է վերսկսել հագուստի արտադրությամբ զբաղվող գործարան. հայտնում է РИА Новости-ն: Այն գտնվում է խոշոր արդյունաբերական Բենիզեյդ թաղամասում, որը լրջորեն տուժել էր պատերազմի ժամանակ:
Գործարանը, որը խաղաղ տարիներին հայտնի էր իր որակյալ արտադրանքով, վերականգնվել է գրեթե զրոյից: Գործարանում աշխատում են հիմնականում տղամարդիկ, աշխատանքի տեղավորման հարցում չեն մերժում նաև երեխաներին: