| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայում ավելի քան 4,5 միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրաէներգիայի։ Նրանց մեծ մասը Կիևի մարզից ու մայրաքաղաքից են, որտեղ էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակն առավել ծանր է։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այսօրվա դրությամբ Կիևում և վեց շրջանում շարունակվում են էլեկտրաէներգիայի կայունացմանն ուղղված անջատումները: Կա ավելի քան 4,5 միլիոն սպառող, որոնք չունեն էլեկտրաէներգիա: Այժմ առավել շատ են Կիևում և Կիևի մարզում, իսկապես դժվար է», - ասել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ իշխանությունները պատրաստվում են էներգետիկ ոլորտում հնարավոր բոլոր սցենարներին։
«Շաբաթվա ընթացքում ես էներգետիկ ոլորտում իրավիճակի հնարավոր տարբերակների վերաբերյալ մի քանի հատուկ հանդիպում եմ ունեցել պաշտոնյաների, էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների և մարզային վարչակազմերի ներկայացուցիչների հետ: Մենք մանրամասն քննարկում ենք բոլոր սցենարներն ու պատրաստում համապատասխան գործողությունները»,- հավելել է Զելենսկին