Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի վերջին օրը լույս է տեսնում «Դրօշակի» 8-րդ համարը: ՀՅԴ պաշտոնաթերթի այս համարը առանձնահատուկ է նրանով, որ ամբողջովին նվիրված է ՀՅԴ երիտասարդական կառույցների` Երիտասարդական, Ուսանողական և Պատանեկան միությունների գործունեությանը: Ավելի ստույգ կարելի է ասել, որ գլխավոր նպատակը, հայության դիմագրաված մարտահրավերների պայմաններում, հայ երիտասարդության առջև ծառացած անելիքների, մարտահրավերների, արծարծումն է` և այդ շրջանակում դաշնակցական երիտասարդության դերակատարության`արած ու անելիք գործերը:
Թեմատիկ այս համարի կազմման համար առիթ է ծառայել այն փաստը, որ ՄԱԿի որոշմամբ յուրաքանչյուր տարվա օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը: Սա սակայն միայն առիթն է, իսկ, ինչպես վերևում նշվեց, պատճառը հայ երիտասարդության, մասնավորապես դաշնակցական երիտասարդության, անելիքների հարցն է հայության համար ներկայիս պատմական բախտորոշ փուլում:
Թեմատիկ համարում ներկայացվող նյութերը բազմազան են, պատկերացում են ձևավորում Դաշնակցության երիտասարդական-ուսանողական-պատանեկան միությունների գործունեության վերաբերյալ, անդրադառնում են ՀՅԴ Ուսանողական միությունների ծննդյան ու ձևավորման շրջանին, միությունների գործունեության բազմաթիվ ոլորտներին և ճակատներին: Գաղափարական-քաղաքական ակնոցով քննության նյութ է դարձվում ազգային-պետական առկա հիմնահարցերի, Արցախի համար ճակատագրական իրողությունների պայմաններում մարտավարական և ռազմավարական բնույթի արժեքներին դավանելու, մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:
Չենք կասկածում, որ Երիտասարդությանը նվիրված թեմատիկ այս համարը կհետաքրքրի երիտասարդությանն առհասարակ և ոչ միայն երիտասարդությանը: «Դրօշակը» համացանցի վրա կարելի է գտնել մուտք գործելով հետեւյալ կայքէջը: