կարևոր
2626 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-30 13:58
Հասարակություն

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ վեցերորդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2023 թ․ վեցերորդ համարը

Լույս է տեսել «Դրօշակի» հունիսյան համարը: Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակի» հունիսի համարը: Պաշտոնաթերթի հերթական համարում կրկին գերակշռում է Հայաստան-Արցախի թեման: Հեղինակները տարբեր դիտանկյուններից քննում են Հայաստանի իշխանությունների իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչը թելադրված չէ ազգային շահերից ու մտահոգություններից և կործանարար է Արցախի ու Հայաստանի համար: Վարդան Հակոբյանի «Գլոբալիզմի գաղափարաբանությունը եւ նեոլիբերալների հեղափոխականությունը» հոդվածը ներկայացնում է թե Հայաստանի իշխանությունների այդ քաղաքականությունը ինչ հիմքեր ունի և ինչ վերազգային նպատակներ է հետապնդում:

«Տարածաշրջանային» և «Աշխարհաքաղաքական» խորագրերի ներքո «Դրօշակը» ներկայացնում է հետաքրքրական վերլուծությունների խճանկար:

Արևելագետ Արմեն Պետրոսյանը անդրադարձել է Ադրբեջան-Իսրայել սերտացող հարաբերություններին, ինչը իր գործնական արտահայտությունն ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ:

Հեղինակը փաստարկներով հիմնավորում է, որ այդ գործակցությունը ուղիղ համեմատությամբ մեծացնում է Ադրբեջան-Իրան հարաբերություններում առկա լարվածությունը:

Ազգային անվտանգության հարցերով փորձագետ Արփի Աբրահամյանը այս անգամ ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը, ըստ այդ հայեցակարգի Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերանայումներն ու նոր առաջնահերթությունները:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացրած հոդվածում վերլուծվում է Թուրքիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարի հարցը: Խնդիրը քննարկվում է, մասնավորապես, Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականության համատեքստում:

«Դրօշակի» հունիսյան համարում տեղ են գտել մի շարք այլ հոդվածներ, որոնք ապահովում են համարի ժանրային բազմազանությունը: «Դրօշակը» համացանցի վրա կարելի է գտնել մուտք գործելով հետեւյալ կայքէջ:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիվ 6, 2023թ.