կարևոր
3250 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-30 12:02
Արցախ

Տասնամյակներ շարունակ ունեցել ենք արտաքին քաղաքական դաշտում լուրջ աշխատանքներ․ Դավիթ Իշխանյան

Սկսած 1988-ից, 1990-ականներից մինչեւ այսօր ՀՅ Դաշնակցությունը իր հնարավորությունները միշտ օգտագործել եւ օգտագործում և օգտագործելու է ի շահ Արցախի ժողովրդի, ի շահ ՀՀ-ի։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի խորհդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը։

Հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են եղել խորհրդարանին ավելի մեծ լիազորություններով օժտելու մասին, ինչպես նշել էր  ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ  Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Դավիթ Իշխանյանն ասաց, որ հարցը եղել է  խորհրդարանի լիազորությունները օգտագործելու մասին։