01 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Ես չեմ կարծում, որ մեկ ընտրությամբ կարելի է դատել՝ ով է ընդդիմություն, ով է իշխանություն, բայց սա հարցերի հարցը չէ. Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ այսօր տեղի ունեցած ընտրությունը արդյոք փաստում է, որ Արցախի ԱԺ-ում ընդդիմադիր է միայն «Միասնական հայրենիք»-ը:
«Ընդհանրապես մենք դասական իրավիճակում չենք գտնվում եւ պետք է զերծ մնանք դասական այն գնահատականներից ու մեկնաբանություններից, նաեւ այն պատկերացումներից, որ լինում է դասական իրավիճակում: Իսկ երեկվա ընտրությունները դա պարզապես քաղաքական դիրքորոշում էր, որ ցույց տվեց «Միասնական հայրենիք»-ը, մյուս խմբակցություններն էլ բնականաբար իրենց տեսակետներն ունեին եւ դրանով արտացոլվեց մեր քաղաքական կուսակցությունների ընդհանուր պատկերացումները՝ ապագային միտված»,-ասաց նա:
Իշխանյանը նշեց, որ իրավիճակը ֆորսմաժորային է եւ իր թեկնածությունն էլ ԱՀ նախագահն է առաջադրել. «Իմ համար շատ ծանր էր, երբ որ նախագահի կողմից առաջադրվեց իմ թեկնածությունը, բայց դրան նախորդել է խորհրդատվություններ՝ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով, պատգամավորական խմբակցությունների հետ, եւ երկուստեք՝ նախագահի առաջարկն ու Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի համատեղ որոշումը արտոնելու Դավիթ Իշխանյանին, ավարտվեց խորհրդարանի նախագահի ընտրությամբ»:
Դավիթ Իշխանյանի համոզմամբ այսօրվա ընտրության նպատակը նաեւ ընդհանուր համախմբման միտումն էր՝ ներքին դաշտում, արտաքին դաշտում՝ համահայկական առումով:
«Մեզ համար ներքին կայունությունը շատ կարեւոր եւ անհրաժեշտ էր եւ դրանում մենք ունենք մեր դերակատարությունը»,- ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում