Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ճիշտ չէ «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» և «Հայոց լեզու» առարկաների ոչ պարտադիր դարձնելը համալսարանների ծրագրերում»,- այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի միջև համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:
«Նախ դա դեմ է լեզվի մասին օրենքին, երկրորդ՝ այն ժամանակաքանակների թվաբանություն չէ, այլ իմաստ է, ազգի ինքնության հիմքը, առանձնապես Արցախում, որտեղ տասնամյակներ շարունակ մենք պայքարել ենք հայագիտական առարկաների ուսուցման համար, իսկ Ադրբեջանը փորձել է ճնշել, սահմանափակել»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանն իր ելույթում կարևորել է սեպտեմբերին ՀՀ համապատասխան հանձնաժողովի հետ կնքված հուշագիրը, որի կետերից մեկն էլ յուրաքանչյուր կարևորագույն օրենք միասին քննարկելն է: Նա կարևորել է նախագծի մի շարք ռազմավարական կետեր՝ շեշտելով Արցախում տիրող մթնոլորտի առանձնահատկությունը, որն անպայման պետք է հաշվի առնել:
«Եթե հաշվի առնենք Արցախում գործող կուսակցությունների միջև տիրող փոխվստահության մթնոլորտը, այս քննարկումները քաղաքական բնույթ չեն կրելու և լինելու են միայն գիտական, մասնագիտական առաջարկություններ»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Խոսելով նախագծի դրական կետերի մասին, Արմեն Սարգսյանը նշել է, որ նախագծով համալսարանները դառնում են նաև յուրովի գիտական կենտրոններ, կարգավորվում են բարձրագույն կրթության և գիտության հարաբերությունները, խթանվում է համագործակցությունը բուհերի և գիտական կազմակերպությունների միջև:
«Ողջունելի եմ համարում նաև, որ օրենքի նախագծով ցանկացած մասնագիտության համար ընդունելության քննության ժամանակ Հայոց լեզվի քննությունը պարտադիր է լինելու: Կան նաև մի շարք հարցեր, որոնք վիճարկելի են և դեռևս ռազմավարական ու գիտական լուրջ քննարկման կարիք ունեն»,- շեշտել է Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանի կարծիքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լայն քննարկումների, մի շարք փոփոխությունների արդյունքում կարող է հանգեցնել ցանկալի արդյունքի:
Aparaj.am