| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Աշխարհի բոլոր կառավարությունները տասնամյակներ շարունակ իրենց գաղտնիքները՝ լրտեսական, ռազմական, դիվանագիտական, վստահել են շվեյցարական Crypto AG ընկերության գաղտնագրող ու հեռահաղորդակցային տեխնիկային: Ընկերությունն առաջատարն էր այդ շուկայում 20-րդ դարի կեսերից մինչև 21-րդ դարի սկիզբը: Նրա տեխնիկայից էին օգտվում լատինաամերիկյան ռազմական խունտաները, Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը, նույնիսկ՝ Վատիկանը (ի դեպ, ԽՍՀՄ-ն ու Չինաստանը չեն օգտվել ընկերության ծառայություններից) և անգամ չեն էլ մտածել, որ Crypto AG-ը ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և արևմտագերմանական հետախուզության համատեղ ընկերությունն է, ինչի շնորհիվ այդ կառույցներին հասու էին լինում այլ երկրների գաղտնիքները, հեշտությամբ կոտրում էին կոդեր: Ըստ yerkir.am-ի՝ դա հայտնի է դարձել ամերիկյան The Washington Post թերթի և գերմանական ZDF հեռուստաալիքի համատեղ հետաքննության ընթացքում:
ԿՀՎ-ի զեկույցը, որն ընկել է վերը նշված լրատվամիջոցների ձեռքը, գործողությունը որակում է «դարի հետախուզական հաջողություն»:
The Washington Post-ը գրում է, որ գերմանական հեռախուզությունն ընկերության իր մասնաբաժինը վաճառել է 1990-ականների սկզբին, սակայն ԿՀՎ-ն շարունակում էր ընկերության սեփականատերը լինել մինչև 2018 թվականը: