|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ամենահետաքրքիրն այն է, ինչ տեղի է ունենում ՀՀ արտաքին քաղաքականությունում, այն, ինչ տեղի է ունենում ոչ թե ՀՀ-ում, այլ նրա շուրջ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետի խոսքով` եթե «արաբական գարունը» տեղի էր ունենում արաբական աշխարհի համար կարևոր, բայց ՀՀ-ից բավական հեռու և մեծ նշանակություն չունեցող երկրներում` Թունիս, Եգիպտոս, Եմեն, ապա այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ուղղակի կապված է Թուրքիայի եւ Իրաքի հետ, և փոփոխությունները, որոնք կարող են տեղի ունենալ այդ երկրում, կանդրադառնան նաև ՀՀ-ի վրա:
«Թուրքական բանակի տեղաբաշխումը Սիրիայի սահմանին ցույց է տալիս, որ թուրքերը մտահոգված են այնտեղ կատարվածով, իսկ այն, որ սիրիացիները Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից Դեր Զորից, Քամըշլիից հետ են քաշվում, ցույց է տալիս, որ այնտեղ տեղի են ունենում լուրջ իրադարձություններ»,- կարծիք հայտնեց Ա. Իսկանդարյանը: