|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ մշակույթի ոլորտում առկա է հարկերը չվճարելու մշակույթ: Այս մասին նա ասաց լրագրողներ հետ հանդիպման ժամանակ:
«Օրինակ՝ ունենք սիրված երգիչներ ու երգչուհիներ, նրանք հայրենասիրական երգեր են կատարում, բայց որևէ երգիչ-երգչուհի տարեկան եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Ըստ Անանյանի՝ հարսանիքներում նրանք երգերի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար պետք է հարկեր վճարեն, ու նման օրինական պահանջ կա արդեն 25 տարի:
ՊԵԿ նախագահը նշեց, որ դեռևս խորհրդային տարիներից մեր մեջ նստած է՝ պետությանը խաբելը հարգանքի է արժանի: «Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները որևէ ձևով ցանկություն ունեն խուսափելու հարկերի վճարումից»,- հավելեց նա: