կարևոր
7564 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-01 13:24
Քաղաքական

ՔՊ-ական բանդան և պոպուլիզմը փորձում են ոչնչացնել մեր այսօրը. Մհեր Մելքոնյան

ՔՊ-ական բանդան և պոպուլիզմը փորձում են ոչնչացնել  մեր այսօրը. Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեության ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«ՀՀ-ի գործող հայրենավաճառ իշխանական թիմի պոպուլիզմն ու անպատասխանատվությունը հանգեցրել են քաղաքական, անվտանգային և սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի ։

Հայաստանի համար այսօր ավելի վտանգավոր բան չկա, քան պատահականությամբ և խաբեությամբ «պոլիտբոմոնդ» ներխուժած և իշխանության ու պատգամավորական մանդատների բերկրանքները ճաշակած ՔՊ-ական դուրսպրծուկներն ու պոպուլիստները։

Առանց քաղաքական կամ հասարակական պատմության, առանց հստակ սկզբունքների, համոզմունքների, գիտելիքների և գործնական փորձի:

Վերջին հինգ տարիների ընթացքւմ նրանք արթնանում են սառը քրտինքով և սարսափելի երազներով, իրենց պատկերացնում են «երկնքից երկիր» իջած հասարակ մահկանացուներ, լրագրողներ, օգնականներ, պառտքով սուրճ խմողներ,քարտուղարներ և հաստիքային էժանագին տասովչիկներ․․․

Կարճ ասած ՝ այն ամենը,ովքեր եղել են նախկինում։

Եվ կատաղի ուժով շարունակում են ցնցել երկիրը, զուր ու քաոսային չաշխատող օրենքներ ընդունել ու փաստաթղթեր ստորգրել, «ընտրազանգվածի» ուղեղները լցնել պրեզենտացիաներով, լոզունգներով ու օտարալեզու տերմիններով ՝ մեկ նպատակով ՝ ամեն գնով հետաձգել «ստատուս քվոյի» վերականգնման անխուսափելի պահը ։

ՔՊ-ական բանդան և պոպուլիզմը փորձում են ոչնչացնել մեր այսօրը։

Բայց մենք պետք է թույլ չտանք ոչնչացնել մեր վաղվա օրը, երկրի ապագան»։